«Կապույտ լուսին». երբ հնարավոր կլինի տեսնել հազվադեպ երկնային երևույթը  

21:21 • 21.08.21

 

Հանգստյան օրերին հնարավորություն կընձեռվի տեսնել «կապույտ լուսին» կոչվող հազվադեպ երևույթը, որը կրկին տեղի կունենա 2024 թվականին: Ինչպես հաղորդում է CNN-ը, կապույտ լուսինը մեկ օրացուցային ամվա մեջ երևացող երկրորդ լիալուսինն է:  

Նշվում է, որ Ամերիկաներում բնակվող մարդիկ կկարողանան տեսնել այն շաբաթ գիշեր, սակայն լիալուսինն իր գագաթնակետին կհասնի արևելյան ժամանակով կիրակի առավոտյան 1:04-ին (երևանյան՝ 09:04):

 Կապույտ լիալուսինը երևում է միջինում 2.7 տարին մեկ: Այն իրականում կապույտ չի լինի: Այն տարբեր տարածաշրջաններում այլ անուններով է հայտնի:

«Կապույտ լուսին». երբ հնարավոր կլինի տեսնել հազվադեպ երկնային երևույթը