Տեսողական խաբկանք. 18-ամյա ճապոնուհին զարմանահրաշ 3D նկարներ է պատկերում (լուսանկարներ)

22:40 • 23.08.21

Ճապոնացի նկարչուհի Կեյտոն մեծ ուշադրության է արժանացել սոցցանցում՝ իր անչափ իրական տեսք ունեցող գունագեղ նկարներով, որոնք պատկերում է սովորական մատիտներով:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, շատերին հիացրել է երիտասարդ նկարչուհու տեխնիկան, որի միջոցով նրան հաջողվում է եռաչափ պատկերներ ստանալ:

Հնագույն տեխնիկան կիրառելիս կարևոր է տվյալ մասնագետի վարպետությունը, և կարծես թե 18-ամյա ճապոնուհին բավականին հմտորեն է օգտագործում իր տաղանդը: Վերջինս գրեթե 50 000 հետևորդ ունի Twitter-ում և ավելի քան 4000-ը՝  Instagram-ում:  

Տեսողական խաբկանք. 18-ամյա ճապոնուհին զարմանահրաշ 3D նկարներ է պատկերում (լուսանկարներ)