Ամերիկացի գիտնականները հակամարմին են հայտնաբերել, որը պաշտպանում է «Քովիդ-19»-ի բոլոր հիմնամանրէներից  

13:37 • 24.08.21

 

Վաշինգտոնի համալսարանի (Սենթ Լուիս) գիտնականները հակամարմին են բացահայտել, որն ունակ է պաշտպանել կորոնավիրուսի բոլոր հիմնամանրէներից: Корреспондент-ի փոխանցմամբ հետազոտության արդյունքները հրապարակվել են բուհի կայքում:

Ինչպես նշվում է, գիտափորձի ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են 43 փորձանմուշ և վերլուծել բջիջները վարակվելուց պաշտանելու դրանց ունակությունը:  Գիտնականները պարզել են, որ SARS2-38 հակամարմինը կարող է պայքարել ինչպես կորոնավիրուսի տարածված տարբերակների դեմ, այնպես էլ առավել հազվագյուտ մուտացիաների: Այդ հակամարմինը միանում է վիրուսի սպիտակուցի այն մասին, որն անփոփոխ է:

SARS2-38  հակամարմնի եզակի հատկություններից մասնագետներն առանձնացնում են չեզոքացման բարձր ունակությունը, ինչպես նաև վիրուսի հարուցիչի բոլոր տարբերակների վրա ազդեցությունը:

Ամերիկացի գիտնականները հակամարմին են հայտնաբերել, որը պաշտպանում է «Քովիդ-19»-ի բոլոր հիմնամանրէներից