Իլոն Մասկի ինքնագրով խաղալիք Tesla-ն կվաճառվի աճուրդով
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի ինքնագրով խաղալիք մեքենան կվաճառվի աճուրդի ժամանակ, որը կավարտվի վեց օրից:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ներկա պահին արդեն խաղալիք «Տեսլայի» համար առաջարկվում է 0,4 WETH, որը Ethereum թվային արժույթի ցանցի հիմնական վճարային միավորն է: Դոլարային հաշվարկով դա հավասարազոր է 1325 դոլարի:
Աճուրդի ավարտից հետո գնորդը կստանա ինչպես մեքենան, այնպես էլ թվային կրկնօրինակը՝ Beckett իսկության հաստատման համակարգի վկայականով:
Նման վճարային համակարգ ավելի վաղ կիրառվել է RubiX աճուրդի ժամանակ: Ընկերությունը որոշել էր վաճառել Lykan HyperSport հիպերքարի 10 կրկնօրինակից մեկը, որոնք ներգրավված են եղել «Ֆորսաժ» ֆիլմաշարի յոթերորդ մասի նկարահանումներում:










