Xiaomi-ն էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող դուստր ընկերություն է գրանցել    

11:51 • 01.09.21

 

Սմարթֆոն արտադրող համաշխարհային խոշորագույն ըներություններից մեկը` չինական Xiaomi-ն, ավարտել է սեփական դուստր ընկերության գրանցումը, որը զբաղվելու է էլեկտրամեքենաների արտադրությամբ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով չինական Weibo սոցցանցում տարածված հայտարարությանը, նոր ընկերության կապիտալը կազմում է 10 մլրդ յուան (մոտ 2,5 մլրդ դոլար): Որպես նոր հիմնված ձեռնարկության օրինական ներկայացուցիչ նշվում է Xiaomi-ի կառավարման խորհրդի նախագահ Լեյ Ցզյունը: Առաջիկա 10 տարում չինական տեխնոլոգիակա հսկան նախատեսում է 10 մլրդ դոլար ներդնել էլեկտրամեքենաների արտադրության գործում:

Հաղորդվում է, որ ընկերությունն արդեն 300 մասնագետից կազմված թիմ է հավաքել, սակայն շարունակում է որակավորված կադրերի որոնումը:

Xiaomi-ն հիմնադրվել է 2010 թվականին և ներկա պահին ընդգրկված է սմարթֆոնների խոշորագույն արտադրողների ցանկում: Անցյալ տարվա դեկտեմբերին ընկերության կապիտալիզացումն առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարի շեմը:

 

 

 

Xiaomi-ն էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող դուստր ընկերություն է գրանցել