Տարերային աղետի դեմ պայքարող վագրակատուներ, «կրկնակի որսի» տեսարան և թութակների «ժողով». հրապարակվել են «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցութի ուշագրավ կադրերը (լուսանկարներ)

13:37 • 01.09.21

Ներկայացվել են «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցույթին մասնակցող տպավորիչ լուսանկարներից մի քանիսը, որոնցում պատկերված են տարբեր կենդանիներ՝ բնության գրկում:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, կադրերից մեկում պատկերված են տարերային աղետի դեմ պայքարող վագրակատուները կամ տան կողքով անցնող լուսանը: Մեկ այլ լուսանկարում պատկերվել է «կրկնակի որսի» ուշագրավ տեսարանը, երբ ծառի օձն ու գորտը միաժամանակ հարձակվել են միմյանց վրա: Մեկ այլ կադրում լուսանկարիչը ֆիքսել է թութակների կլանված «զրույց-ժողովը»:

Նշվում է, որ Լոնդոնի Բնության պատմության թանգարանի կողմից կազմակերպվող  մրցույթին, որն անցկացվում է 57-րդ անգամ, ռեկորդային թվով հայտեր են ներկայացվել: Ամենահետաքրքիր կադրերն ընտրվել են 50 000 լուսանկարից, որոնք ստացվել է 95 երկրից:

Լուսանկարները կգնահատվեն՝ ըստ ստեղծագործական, օրիգինալության և տեխնիկական գերազանցության: Տարբեր անվանակարգերում հաղթողներին կհայտարարեն հոկտեմբերի 12-ին, իսկ ընդհանուր լուսանկարչական ցուցադրությունը բաց կլինի հոկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի հունիսի 5-ը: