1,4-1,7 մլն դոլար. Տրիցերատոպսի՝ աշխարհում ամենամեծ կմախքը կհանվի աճուրդի (լուսանկարներ)
Տիցերատոպս տեսակի դինոզավրի կմախքն այս տարվա աշնանը կհանվի աճուրդի, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ նմուշն ունի 66 մլն տարվա պատմություն:
Այն համարվում է Տիցերատոպսի ամենամեծ կմախքը, որը, ըստ փորձագետների, կարող է վաճառվել 1,4-1,7 մլն դոլարով, աճուրդի է հանվելու Binoche et Giquello-ի կողմից՝ հոկտեմբերի 21-ին, Ֆրանսիայում:
Կմախքն ունի 792,48 սմ երկարություն ու իր տեսակի մեջ բացառիկ է: Միայն գանգն ունի 261,62 սմ երկարություն, 200,66 սմ լայնություն և կշռում է ավելի քան 680 կգ:
















