Apple-ն իր էլեկտրամոբիլի ստեղծման հարցում ապավինում է Mercedes-ի աշխատակիցների փորձին. MacRumors

12:07 • 04.09.21

Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Mercedes ավտոբրենդի երկու նախկին աշխատակցի՝ իր առաջին էլեկտրական մեքենայի կառուցման նախագծի շրջանակներում, ինչի մասին հաղորդում է MacRumors-ը:

Աբյուրները հայտնել են, որ նոր նրանցից մեկն այժմ աշխատում է հատուկ նախագծերի բաժնում`որպես նախագծող ինժեներ: Հայտնի է, որ ինժեները մինչ Mercedes-ին միանալը աշխատել է Porsche-ում: Երկրորդ աշխատողի մասին հայտնի է, որ նա նույնպես աշխատել է Mercedes-ում և աշխատանքի է ընդունվել միայն վերջերս: Երկու մասնագետների անուններն էլ չեն բացահայտվում:

Այսպիսով, նոր վարձու աշխատողները կմիանան այն մասնագետներին, որոնք վարձվել են Թիմ Կուկի ընկերության կողմից և նախկինում աշխատել են այլ ավտոարտադրողների մոտ: Մասնավորապես, մինչ այդ Apple-ն իր կողմն էր տանում Porsche-ի, Volkswagen-ի, BMW-ի, Audi-ի և Tesla-ի աշխատակիցներին:

Լրագրողները պարզաբանել են, որ առաջին էլեկտրական մեքենայի ստեղծման նախագծի շրջանակներում, որը Apple-ը պահպանում է խստագույն գաղտնիության պայմաններում, կորպորացիան ստիպված է ապավինել այլ ընկերությունների մասնագետների փորձին: 

Սեպտեմբերի սկզբին Digitimes-ի աղբյուրները հայտնել են, որ Apple-ը նախատեսում է էլեկտրական մեքենաների արտադրություն սկսել 2024 թվականին: Ավելի վաղ Wedbush-ի վերլուծաբան Դանիել Այվսը  ասել էր, որ դժվար թե Apple-ի առաջին մեքենան թողարկվի մի քանի տարուց շուտ:

Apple-ն իր էլեկտրամոբիլի ստեղծման հարցում ապավինում է Mercedes-ի աշխատակիցների փորձին. MacRumors