Twitter-ին, Telegram-ին՝ 16-ական, իսկ Facebook-ին՝ 40 մլն ռուբլի. ՌԴ-ում ընկերություններին խոշոր տուգանքներ են սպառնում արգելված բովանդակությունը չհեռացնելու պատճառով

14:58 • 04.09.21

«Թվիթեր» ընկերությանը 16 մլն ռուբլու տուգանք է սպառնում՝ արգելված կոնտենտը հեռացնելուց հրաժարվելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տագանի շրջանի 422-րդ դատական տեղամասից հայտնել են, որ կքննարկվի վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունները:

«Ֆեյսբուք»-ին նաև 40 մլն ռուբլու տուգանք է սպառնում արգելված կոնտենտը չհեռացնելու համար, հայտնել է դատարանը:

«Տելեգրամ»-ը նույնպես կարող է 16 մլն ռուբլու տուգանք ստանալ արգելված կոնտենտը հեռացնելուց հրաժարվելու համար։

Twitter-ին, Telegram-ին՝ 16-ական, իսկ Facebook-ին՝ 40 մլն ռուբլի. ՌԴ-ում ընկերություններին խոշոր տուգանքներ են սպառնում արգելված բովանդակությունը չհեռացնելու պատճառով