Չինաստանը հաջողությամբ արձակել է հերթական օպտիկական արբանյակը

12:48 • 07.09.21

Չինաստանն այսօր հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Gaofen-5-02 հեռավար զոնդավորման օպտիկական արբանյակը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի տիեզերական գործակալությունը:

Ինչպես նշվում է, արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:01-ին (երևանյան՝ 07:01) CZ-4C  տիեզերանավի միջոցով Շանսի նահանգի կայանից: Սա դարձել է 387-րդ արձակումը «Չանչժեն» շարքի հրթիռակիրների շարքից:

Նշվում է, որ արբանյակն օգտագործվելու է շրջակա միջավայրի ուսումնասիրությանն ուղղված նախագծերի իրագործման համար: Տարեսկզբից Չինաստանն արդեն 30 անգամ տիեզերանավ է դուրս բերել ուղեծիր: