«Թաքնվել էինք սեղանի տակ և հացի փշրանքներ էինք նետում հյուրերի վրա». Կլաուդիա Կարդինալեն կիսվել Է Բելմոնդոյի հետ կապված հուշերով (լուսանկարներ)

18:23 • 07.09.21

Իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, որը Ժան Պոլ Բելմոնդոյի հետ նկարահանվել է չորս կինոնկարում, հայտարարել է, որ խորապես վշտացած է «գործընկերոջ, ամենից առաջ բարեկամի համար», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ինձ և շատ ուրիշների համար նա կմնա կենսական ուժի, շարժման, ժպիտի, կենսուրախության մարմնացում»,-ասել է նա իտալական il Messaggero թերթին տված հարցազրույցում: Կարդինալեն պատմել է, որ բարեկամական հարաբերություններ Է պահպանել Բելմոնդոյի հետ:

«Մենք զանգահարել ենք միմյանց, երբեմն տեսնվել, կիսելով լավ ժամանակները հիշելու հաճույքը, և փոքր-ինչ ծիծաղել»,-հավելել է 83-ամյա կինոաստղը:

Jean Paul Belmondo & Claudia Cardinale | Клаудия кардинале, Известные  художники, Кардиналы

Նրա խոսքով՝ իրենց առաջին համատեղ ֆիլմի՝ «Լա Վիաչչա»-ի, 1961 թվականին կատարված նկարահանումների ժամանակ երիտասարդ դերասանները պետք է պահպանեին լրջությունը և ուշադիր լսեին ռեժիսոր Մաուրո Բոլոնինիին:

Claudia Cardinale et son amitié complice avec Jean-Paul Be... - Closer

«Բայց ընդմիջումների ժամանակ մենք կրկին երեխաներ էինք դառնում: Մի անգամ հյուրանոցում Ժան Պոլն ինձ խնդրեց շեղել տնօրենին, մինչ նա զվարճանում էր՝ կոտրելով կահույքը: Մեկ այլ անգամ գալա-ընթրիքի ժամանակ մենք թաքնվել էինք սեղանի տակ և հացի փշրանքներ էինք նետում հյուրերի վրա»,-պատմել է Կարդինալեն:

75 Jean Paul Belmondo And Claudia Cardinale Photos and Premium High Res  Pictures - Getty Images

Նա նշել է, որ Բելմոնդոյին կհիշի որպես մեծ դերասանի, իսկական ընկերոջ և կինեմատոգրաֆի խորհրդանիշի, որն այլևս չկա:

Jean Paul Belmondo e Claudia Cardinale | Claudia cardinale, Jean paul,  Celebs

Բելմոնդոն վախճանվել է սեպտեմբերի 6-ին, կյանքի 89-րդ տարում: Դերասանը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Պրոֆեսիոնալը», «Վերջին շնչում», «Հոյակապը» և այլ ժապավեններ:

Jean-Paul Belmondo, star of Breathless, dies aged 88 | Jean-Paul Belmondo |  The Guardian


Արտիստը ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին Նյոյի-սյուր-Սենում՝ փարիզցի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի և նկարչուհի Սարա Ռեյնո-Ռիշարի ընտանիքում:

Ընդունվել է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա: Խաղացել է Ժան Լուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեի, Ժերար Ուրիի, Ժորժ Լոթների կինոնկարներում: Երկու անգամ անվանակարգվել Է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն օտարերկրացի դերասան: 1989 թվականին նա արժանացել է «Սեզար» մրցանակի՝ «Ճակատագրի սիրեցյալը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Բելմոնդոն պարգևատրվել է Կաննի կինոփառատոնի Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղով (2011 թ.) և «Ոսկե առյուծ» մրցանակով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2016 թ.):

Belmondo, French film's handsome devil, dies at 88 - France 24

«Թաքնվել էինք սեղանի տակ և հացի փշրանքներ էինք նետում հյուրերի վրա». Կլաուդիա Կարդինալեն կիսվել Է Բելմոնդոյի հետ կապված հուշերով (լուսանկարներ)