«Թեյնիկն արդեն կրակի վրա եմ դրել». «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը Մասկին ՌԴ է հրավիրել

18:50 • 07.09.21

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարգում է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին որպես գյուտարար, որը չի վախենում ռիսկի դիմել, և նրան հրավիրում է այցելել Ռուսաստան:

«Իլոն Մասկն իրականացնում է բազմաթիվ գաղափարներ, որոնք մենք կցանկանայինք իրականացնել, բայց չկարողացանք, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո տիեզերական ծրագրի զարգացումը որոշ ժամանակ դադարեց: Մենք հարգում ենք նրան որպես տիեզերական արդյունաբերության կազմակերպիչ և որպես գյուտարար, որը չի վախենում ռիսկի դիմել», - ասել է Ռոգոզինը:

Բացի այդ, «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը Մասկին հրավիրել է Ռուսաստան՝ «իր ընտանիքի» հյուրը դառնալու և քննարկելու «տիեզերքի ուսումնասիրությունը, արտերկրյա կյանքը և ինչպես մարդկությունը կարող է օգտագործել տիեզերքը Երկրի վրա կյանքը պահպանելու համար»:

«Ես թեյնիկն արդեն կրակի վրա եմ դրել», - Մասկին դիմել է Ռոգոզինը:

«Թեյնիկն արդեն կրակի վրա եմ դրել». «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը Մասկին ՌԴ է հրավիրել