Ներկայացվել է Mercedes G-Wagen-ի էլեկտրական կոնցեպտը (լուսանկարներ)
Մեքենաշինության ոլորտն արագ տեմպերով շարժվում է դեպի էլեկտրականացում. ամենաթարմ նմուշներից է Mercedes G-Wagen-ը, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ Mercedes EQG նորույթը դեռևս կոնցեպտի մակարդակում է:
Հավանաբար, այն շուկայում կհայտնվի հաջորդ երկու տարվա ընթացքում:
Mercedes-ը նշում է, որ EQG-ն պահպանել է G-Wagen-ին բնորոշ կոպտությունն ու արտաճանապարհային հնարավորությունները:
















