Սպուտնիկ V-ով պատվաստումից հետո մահվան դեպքեր չեն գրանցվել. Գինցբուրգ
Սպուտնիկ V հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստումից հետո մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Մինչ օրս Սպուտնիկ V-ով պատվաստումից հետո մահվան դեպքեր չկան», - ասել է նա:
Սպուտնիկ V-ն գրանցվել է Ռուսաստանում 2020 թվականի օգոստոսի 11-ին ՝ դառնալով աշխարհում առաջին պաշտոնապես գրանցված հակակորոնավիրուսային պատվաստանյութը:










