Բրազիլացի նկարիչն ուշագրավ արվեստի գործեր է ստեղծում՝ գրաֆիտիների և ծաղիկների համադրությամբ (լուսանկարներ)

21:20 • 11.09.21

«Սթրիթ արտի» բրազիլիացի վարպետ Ֆաբիո Գոմես Տրինիդադեն ուշագրավ գրաֆիտիներ է ստեղծում: Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, վերջինս հայտնի է դարձել իր գլուխգործոցներով, որոնցով զարդարում է Բրազիլիայի փողոցները:

Նկարիչը, սովորաբար, իր ստեղծած պատկերներն ու դիմանկարները համադրում է ծառերի ճյուղերի, թփերի կամ ծաղիկների հետ, որոնք աճում են այս կամ այն վայրում:

Յուրաքնաչյուր աշխատանք սկսելիս նա նախևառաջ ընտրում է իր ապագա արվեստի գործի վայրը: Ծառերի կամ ծաղիկների առկայությունը պարտադիր պայման է, քանի որ դրանք ստեղծագործության մի մասն են կազմում: Արդյունքում ստեղծված գործերը պատկերում են մարդկային կերպարանքի և բնության հիանալի համադրությունը: