«Սիրողական տիեզերագնացները» կմասնակցեն դեպի տիեզերք թռիչքին  

21:11 • 15.09.21

 

Չորս «սիրողական տիեզերագնաց» պատրաստվում են ևս մեկ տիեզերական զբոսաշրջային առաքելության շրջանակում ուղեծիր դուրս գալ:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, սա վերջին թռիչքն է, որը կօգնի հասանելիություն բացել դեպի տիեզերք վճարունակ զբոսաշրջիկների համար: Նախորդ նմանատիպ թռիչքներն իրականացրել էին բրիտանացի մեծահարուստ Ռիչարդ Բրենսոնը և ամերիկացի գործարար, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը:

Նոր թռիչքը ֆինանսավորվում է ամերիկացի գործարար Ջարեդ Իսաակմանի կողմից, որը նույնպես լինելու է տիեզերք ուղևորվողների թվում:

Ուղեծիր ուղևորվողներն են առողջապահության համակարգի աշխատակիցը, բնական գիտությունների դասախոսը, տվյալների ուսումնասիրման մասնագետը և ամերիկացի մեծահարուստը: Նրանք տիեզերքում կգտնվեն 3 օր:

Նրանք հույս ունեն ոգեշնչել ուրիշներին իրենց ուղևորությամբ և գումար հավաքել երեխաների քաղցկեղի դեմ պայքարի համար:  Այդ պատճառով էլ առաքելությունն ստացել է «Ոգեշնչում4» (Inspiration4) անվանումը:

Տիեզերական թռիչքը կիրականացվի Իլոն Մասկի SpaceX ընկերության crew's Dragon տիեզերանավով: Այն մեկնարկելու է այսօր երևանյան ժամանակով հինգշաբթի 02:00-ին:   

«Սիրողական տիեզերագնացները» կմասնակցեն դեպի տիեզերք թռիչքին