«Բարի գալուստ Երկիր». ամբողջությամբ քաղաքացիական անձնակազմով Crew Dragon տիեզերանավը պատմական թռիչքից հետո վերադարձել է Երկիր (տեսանյութ)

14:03 • 19.09.21

Ամբողջությամբ քաղաքացիական անձնակազմով Crew Dragon տիեզերանավը պատմական թռիչքից հետո վերադարձել է Երկիր, ինչի մասին հայտնել է SpaceX ընկերությունն իր թվիթերյան էջում։

«Բարի գալուստ Երկիր մոլորակ», - գրել է ընկերությունը Twitter-ում:

Տիեզերանավում եղել է 4 մարդ, այդ թվում՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, որն ամբողջությամբ վճարել է առաքելության համար։ 

Սա պատմության մեջ դեպի տիեզերք ամբողջովին ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի առաջին թռիչքն էր:

Crew Dragon տիեզերանավը, որը պատմության մեջ առաջին անգամ ուղեծիր է հասցրել ամբողջությամբ քաղաքացիական անձնակազմ, վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝  բարեհաջող վերադարձնելով իր ուղևորներին Երկիր: 

Տիեզերանավում եղել է չորս մարդ՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, բժշկի օգնական Հեյլի Արսենոն, ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան և տիեզերական ինժեներ Քրիս Սեմբրոսկին և օդաչու Սիան Պրոկտորը: Crew Dragon-ը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին, անձնակազմը երեք օր է անցկացրել ուղեծրում:

 

 

«Բարի գալուստ Երկիր». ամբողջությամբ քաղաքացիական անձնակազմով Crew Dragon տիեզերանավը պատմական թռիչքից հետո վերադարձել է Երկիր (տեսանյութ)