Թուրքիան SpaceX-ի միջոցով տիեզերք կարձակի սեփական արտադրության առաջին հաղորդակցային արբանյակը

16:59 • 19.09.21

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը պատրաստվում է 2023 թվականին տիեզերք արձակել Թուրքիայի սեփական արտադրության առաջին հաղորդակցային արբանյակը՝ Türksat 6A-ն:

Ինչպես նշում է dailysabah.com-ը, այն կարձակվի Falcon 9 հրթիռակրով:

Türksat-ի և SpaceX-ի միջև համաձայնագիր է կնքվել: Ծրագիրը Թուրքիան կդարձնի այն 10 երկրներից մեկը, որոնք կարող են արտադրել սեփական կապի արբանյակ:

 

 

 

Թուրքիան SpaceX-ի միջոցով տիեզերք կարձակի սեփական արտադրության առաջին հաղորդակցային արբանյակը