Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը փոխել է անվանումը

15:21 • 22.09.21

Սեպտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնում լայնածավալ ռեբրենդինգ կիրականացվի, RBC Style-ին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից:

Թատրոնը կվերանվանվի «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ» («Прогресс сцена Армена Джигарханяна»): 

Մի կողմից նախկին կինոթատրոնի շենքին կվերադարձվի իր պատմական անվանումը՝ «Առաջընթաց», իսկ մյուս կողմից՝ թատրոնի ստեղծողի անունը կմնա նորացված տարբերակում:

Ամենագլխավորը Արմեն Ջիգարխանյանի անունը պահպանելն էր, նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:



Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը փոխել է անվանումը