Brabus-ը ներկայացրել է աշխարհում ամենաարագընթաց քրոսովերը (լուսանկարներ)

20:51 • 23.09.21

Brabus ընկերությունը ներկայացրել է, իր պնդմամբ, աշխարհի ամենաարագընթաց քրոսովերը, որը հիմնված է Mercedes-Benz GLE Coupe-ի վրա: 

Նշվում է, որ Brabus 900 Rocket Edition-ի առավելագույն արագությունը 330 կմ/ժ է: Մեքենայի շարժիչը համակողմանի արդիականացվել է և ավելացվել մինչև 4,4 լիտր: Այն ունի 888 ձիաուժ հզորություն և 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,2 վայրկյանում:

Brabus 900 Rocket Edition-ը հագեցած է 23 դյույմանոց Brabus Monoblock Y Platinum Edition անիվներով: 

 

Brabus-ը ներկայացրել է աշխարհում ամենաարագընթաց քրոսովերը (լուսանկարներ)