Volvo-ն ցուցադրել է թարմացված տարբերանշանը

12:52 • 24.09.21

Շվեդական Volvo ընկերությունը ցուցադրել է թարմացված տարբերանշանը: Թարմացված տարբերանշանով առաջին արտադրության Volvo մեքենաները կհայտնվեն 2023 թվականին: Այս մասին հայտնում է Teknikens Värld շվեդական ամսագիրը:

Այժմ պատկերն ամբողջովին հարթ է. այլևս չկան եռաչափ եզրագիծը, ֆիրմային սլաքը:

Նոր տարբերանշանը կհայտնվի ընկերության բոլոր ստորաբաժանումներում՝ թեթև մեքենաների, բեռնատարների, ավտոբուսների և նույնիսկ ծովային փոխադրամիջոցների: Նրանցից յուրաքանչյուրը կօգտագործի որոշակի գույներ`դրանք միմյանցից տարբերելու համար:

 

Volvo-ն ցուցադրել է թարմացված տարբերանշանը