Մոնբլանի բարձրությունը 3 մետրով նվազել է

10:55 • 30.09.21

Եվրոպայում Էլբրուսից հետո երկրորդ ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը, 14 տարվա ընթացքում երեք մետր բարձրություն է կորցրել, հայտնում է Le Point-ը: Գեոդեզիստների խումբը պարզել է, որ գագաթը հասնում է 4807,81 մ բարձրության, մինչդեռ 2007-ին այն 4810,9 մ էր:

Հետազոտողները մի քանի գիտարշավ են անցկացրել դեպի Մոնբլանի գագաթը և պարբերաբար չափել են բարձրությունը:

«Իրականում թվերը ժամանակ առ ժամանակ փոխվում են, քանի որ գագաթը ծածկված է հավերժական ձյան շերտով և փոխվում է քամու և տեղումների բարձրության հետ: Այսպիսով, անհիշելի ժամանակներից Մոնբլանի բարձրությունը անընդհատ տատանվում էր»,-ասել են մասնագետները:


Մոնբլանի բարձրությունը 3 մետրով նվազել է