ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ընդգրկված քարանձավում արված նոր հայտնագործությունը կօգնի բացահայտումներ անել Նեանդերթալցիների կենսակերպի մասին

16:09 • 01.10.21

Ջիբրալթարի Գորհեմ քարանձավային համալիրում հայտնաբերված սրահը, որը առնվազն 40 000 տարվա պատմություն ունի, կարող է բեկումնային բացահայտումների առիթ տալ Նեանդերթալցիների կենսակերպի մասին:

Ինչպես հայտնում է CNN-ը, Ջիբրալթարի Ազգային թանգարանի հնագետները քարանձավում ուսումնասիրություններ են իրականացրել 2012 թվականից՝ գտնելու համար հնարավոր բնակելի տարածքներն ու միջանցքները, որոնց մուտքն արգելափակվել էր նստվածքի պատճառով: Հայտնի է, որ Նեանդերթալցիները բնակվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող այս քարանձավում:

Անցյալ ամիս գիտնականներին հաջողվել է բացահայտել 13 մետր արկարությամբ սրահը, որը գտնվում է քարանձավի ետնամասում: Այնտեղ հայտնաբերվել են տարբեր կենդանիների՝ լուսանի, բորենու և սպիտակագլուխ անգղի մնացորդներ, ինչպես նաև պատերին արված քերծվածքների հետքեր:

Մասնագետները նշում են, որ քարանձավում նկատելի են 4000 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետքերը՝ սառցե կազմավորումների փոփոխված ձևը և դրանց տակ ձևավորված ստալագմիտները:

ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ընդգրկված քարանձավում արված նոր հայտնագործությունը կօգնի բացահայտումներ անել Նեանդերթալցիների կենսակերպի մասին