Շուրջ 290 000 դոլար. Չինաստանում շեքսպիրյան Օթելլոյի պատվին անվանակոչված հզոր էլեկտրական հիպերքար է ներկայացվել (լուսանկարներ)

19:42 • 04.10.21

Չինաստանում Farnova Automotive ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվելիք նոր էլեկտրական հիպերքար, որը ստացել է շեքսպիրյան ամենահայտնի հերոսներից մեկի՝ Օթելլոյի անունը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Othello-ն հաջորդ տարվանից կարտադրվի 200 օրինակով՝ յուրաքանչյուրը 287 578 դոլար գնով:

Նորույթը ստեղծվել է չինական Qiantu K50 սպորտքարի հիման վրա: Ինչ վերաբերում է արտաքինին, ապա Othello-ն բավականին գրավիչ է:

Տեխնիկական բնութագրից հայտնի է, որ այն համալրված է երկու էլեկտրական շարժիչով, որոնք միասին  ունեն 1810 ձիաուժ հզորություն: Դրանք 0-100 կմ/ժ արագություն են զարգացնում 1,8 վայրկյանում, մինչդեռ առավելագույն արագության չափը 420 կմ/ժ է:

Մեքենան մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 500 կմ տարածություն:






Շուրջ 290 000 դոլար. Չինաստանում շեքսպիրյան Օթելլոյի պատվին անվանակոչված հզոր էլեկտրական հիպերքար է ներկայացվել (լուսանկարներ)