Հայտնի են ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակը 2021 թվականի համար հանձնել են երեք գիտնականի՝ ամերիկացի Սյուկուրո Մանաբեին, գերմանցի Կլաուս Հասելմանին և իտալացի Ջորջիո Պարիզիին:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Շվեդիայի թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն ընդգծել է նրանց աննախադեպ ավանդը բարդ համակարգերի ուսունասիրության գործում:
Մրցանակի առաջին մասը շնորհվել է Մանաբեին և Հասելմանին «Երկրիկ լիմայի ֆիզիկական մոդելավորման, տարբերակների որակական վերլուծության և գլոբալ տաքացման հուսալի կանխատեսման» համար:
Երկրորդ մասը բաժին է հասել Պարիզիին՝ «բացահայտման համար, թե ինչպես են փոխգործակցում անկանոնությունն ու տատանումները ֆիզիկական համակարգերում՝ ատոմային մինչև մոլորակայինմասշտաբով»:
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակի շաբաթը երեկ է մեկնարկել: Առաջին օրը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2021 թվականին Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի Դևիդ Ջուլիուսը և ամերիկաբնակ բեյրութահայ Արդեմ Պատապուտյանը:










