Հայտնի են քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Քիմիայի գծով 2021 թվականին Նոբելյան մրցանակի են արժանացել գերմանացի Բենջամին Լիստին և անգլո-ամերիկացի Դևիդ Մաքմիլանին ասիմետրիկ օրգանական կատալիզի զարգացման համար: Այս մասին ասվում է մրցանակի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Անցյալ տարի այդ մրցանակին արժանացել էին Ջենիֆեր Դուդնան և Էմանուէլ Շարպանտիեն CRISPR/Cas9 գենոմի փոփոխման մեթոդի զարգացման համար:
Մրցանակաբաշխության արարողությունը, ինչպես և անցյալ տարի, տեղի կունենա առցանց: Նոբելյան մրցանակից բացի դափնեկիրները 10 մլն կրոն պարգևավճար կստանան:










