Ռուս հաքերները հարձակվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարական ցանցերի վրա. CNN

11:28 • 07.10.21

Անցյալ տարի ԱՄՆ դաշնային գործակալությունների վրա հարձակմանը ներգրավված ռուս հաքերների խումբը վերջերս կրկին փորձել է ներթափանցել ԱՄՆ-ի և Եվրոպայի պետական ցանցեր: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով կիբերանվտանգության Mandiant ընկերության ավագ փոխնախագահ Չարլզ Կարմակալին:

Ըստ CNN-ի՝ խոսքը մի խումբ ռուս հաքերների մասին է, որոնք 2020 թվականի դեկտեմբերին կոտրել էին ԱՄՆ ֆինանսների նախարարության, Հեռահաղորդակցության և տեղեկատվության ազգային վարչակազմի և պետական այլ գերատեսչությունների համակարգերը:

Պարզվել է, որ նրանց դա հաջողվել է ՝ կեղծելով SolarWinds-ի թողարկած թարմացումները: Այս ընկերությունը պետական պայմանագրեր է կնքում կառավարության գործադիր իշխանությունների, ռազմական և հետախուզական ծառայությունների հետ: Նաև հաղորդվել է, որ կիբերհանցագործներին հասանելի է դարձել Microsoft Office 365 ծրագրակազմը:

Ըստ Washington Post-ի աղբյուրների, կիբերհարձակումն իրականացվել է APT29 հաքերային խմբի (հայտնի է որպես Cozy Bear) կողմից, որը, ամենայն հավանականությամբ, կապված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ: Ռուսական կողմն այդ մեղադրանքներն անվանել է «անհիմն»:


Ռուս հաքերները հարձակվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարական ցանցերի վրա. CNN