Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը

16:02 • 07.10.21

Տանզանիացի գրող Աբդուլրազակ Գուրնան 2021 թվականի գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Շվեդական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն`իր թվիթերյան էջում:

Մրցանակը Գուրնային շնորհվել է «մշակույթների ու մայրցամաքների հորձանուտում գաղութատիրության հետևանքների և փախստականների ճակատագրի անզիջում և զգայական մերկացման համար»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը