«Կաղամարի խաղը» դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչ սերիալը

15:22 • 13.10.21

Ռեժիսոր Հվան Ջոն Հեքի «Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալը, որը պատմում է գոյատևման դաժան խաղերի մասին, դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը, գրում է The Guardian-ը:

««Կաղամարի խաղը» պաշտոնապես ունի 111 միլիոն երկրպագու, ինչն այն դարձնում է մեր երբևէ ամենամեծ սերիալի մեկնարկը»,- Twitter-ում գրառում է կատարել Netflix-ը:

Պրեմիերայի օրվանից (25 օրվա ընթացքում) սերիալը 111 միլիոն դիտում է հավաքել։ Դա նշանակում է, որ «Կաղամարի խաղն» առաջ է անցել ամերիկյան «Բրիջերթոններ» սերիալից, որը ցուցադրության առաջին շաբաթների ընթացքում ընդհանուր առմամբ 82 միլիոն դիտում է հավաքել։

Հարավկորեական սերիալը Netflix-ի չարտերը գլխավորել է 90 երկրում:

 

«Կաղամարի խաղը» դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչ սերիալը