ԵՄ-ն ուսումնասիրում է Pfizer պատվաստանյութի կիրառման հնարավորությունը 5-11 տարեկանների շրջանում

18:55 • 18.10.21

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է «Pfizer/BioNTech»-ի հայտի ուսումնասիրությունը պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների շրջանում կիրառելու համար, գրում է «Արմենպրես»-ը:  

Հաղորդվում է, որ կարգավորիչին որոշում կայացնելու համար կպահանջվի մի քանի ամիս, այնուհետեւ որոշումը կուղարկվի Եվրահանձնաժողովին վերջնական հաստատման համար:

Ներկայում Pfizer  պատվաստանյութը ԵՄ տարածքում հաստատված է 12 տարեկաններից սկսած մարդկանց շրջանում օգտագործման համար:

ԵՄ-ն ուսումնասիրում է Pfizer պատվաստանյութի կիրառման հնարավորությունը 5-11 տարեկանների շրջանում