Apple-ն իր նորագույն գաջեթները մաքրելու համար հատուկ կտոր է ներկայացրել

15:38 • 19.10.21

Նորագույն գաջեթների հետ մեկտեղ ամերիկյան տեխնոլոգիական հսկան հոկտեմբերյան շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է նաև այլ աքսեսուարներ, որոնց թվում՝ ընկերության տարբերանշանով անձեռոցիկ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Apple-ն առաջարկում է «փափուկ նյութից պատրաստված» այդ անձեռոցիկն օգտագործել նորագույն MacBook Pro նոթբուքերի և ընկերության այլ սարքավորումների էկրանները մաքրելիս: Ընկերությունում նշում են, որ մաքրող կտորը, որը վաճառվելու է 19 դոլարով, կօգնի անվտանգ և արդյունավետ մաքրել էկրանները, այդ թվում՝ ապակե վահանակները, ինչպես օրինակ՝ Pro Display XDR-ի դեպքում:

Հիշեցնենք, որ նորագույն ապրանքների շնորհանդեսը Կուպերտինոյում տեղի է ունեցել նախօրեին, որի ժամանակ մի շարք նորույթներ են ներկայացվել:

 

 

 

Apple-ն իր նորագույն գաջեթները մաքրելու համար հատուկ կտոր է ներկայացրել