Marvel-ի տնօրենն ասել է, որ ստուդիայի առաջիկա ֆիլմերում ավելի շատ ԼԳԲՏ հերոսներ կլինեն
Marvel կինոստուդիայի ղեկավար Քևին Ֆեյգը Variety-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հանրաճանաչ կոմիքսների վրա հիմնված նոր ֆիլմերում ԼԳԲՏ հերոսներն ավելի շատ կլինեն:
Այս մասին նա ասել է Քլոե Չժաոյի «Հավերժականները» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ:
«Նախկինում կոմիքսներում եղել են գեյ հերոսներ: Եվ դրանք ավելի շատ են, քան ֆիլմերում: Սա դեռ սկիզբն է », - խոստացել է նա:
«Հավերժականները» ֆիլմում Marvel-ն առաջին անգամ կներկայացնի բացահայտ գեյ տղամարդու. խոսքը Ֆաստոսի մասին է՝ Բրայան Թայրի Հենրիի կատարմամբ:










