Google-ը ներկայացրել է Pixel 6 շարքի նորագույն մոդելները (տեսանյութ)
Google-ի սմարթֆոնների նոր սերնդի մոդելները համալրվել են Tensor հարթակով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նորույթները ներկայացվել են թողարկումից մի քանի ամիս անց:
Սմարթֆոնները ներկայանում են նոր «քաեակուսի» դիզայնով: Առավել խոշոր Pixel 6 Pro մոդելը ստացել է 6.7 դյույմ LTPO էկրան՝ 3120 х 1440 պիքսել կետայնությամբ և 120 Գց հաճախականությամբ:
Pixel 6 փոքր չափսի մոդելը ներկայանում է AMOLED էկրանով՝ 6.4 դյույմ անկյունագծային էկրանով և FHD+ կետայնությամբ՝ 90 Գց հաճախականությամբ:
Pixel 6-ը համալրվել է երկու տեսախցիկով՝ 50 Մպ և 12 Մպ կետայնությամբ: Pro-տարբերակը համալրվել է 48 Պպ սենսորով, որն ապահովում է քառակի օպտիկական «զում»:
Սմարթֆոններն աշխատում են 5G ցանցով: Pixel 6-ը հասանելի է 549 դոլարով, իսկ Pixel 6 Pro-ն՝ 899 դոլարով:










