Ամերիկյան Gilead Sciences ընկերությունը 3000 սրվակ Veklury (ռեմդեսիվիր) է նվիրաբերում Հայաստանին կորոնավիրուսով հիվանդների բուժման համար  

11:43 • 20.10.21

 

Ամերիկյան Gilead Sciences, Inc. ընկերությունը հայտարարել է, որ 100 000 սրվակ Veklury (ռեմդեսիվիր) դեղամիջոց կնվիրաբերի Ինդոնեզիային և 3000 սրվակ Հայաստանին՝ օգնելու կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների բուժմանը:

«Քանի որ «Քովիդ-19»-ով վարակման դեպքերը կրկին մեծ տարածում են ստանում աշխարհում, մենք ցանկանում ենք վստահանալ, որ մեր դեղամիջոցը կհասնի հիվանդներին, որոնք դրա կարիքն ունեն: Այս նվիրաբերությունն այդ գործին մեր հանձնառության օրինակն է, և մենք կշարունակեն համագործակցել կառավարությունների, առողջապահության ոլորտի իշխանությունների և մեր գործընկերների հետ՝ դեղամիջոցն առավել հասանելի դարձնելու համար»,- ասել է ընկերության կոմերցիոն գծով տնօրեն Յոհաննա Մերսիեն:

Gilead ընկերությունը նախկինում արդեն Veklury-ի ավելի քան 450 000 սրվակ է ուղարկել Վրաստան:

Veklury (ռեմդեսիվիր) դեղամիջոցը նուկլեոտիդի անալոգ է, որը կիրառվում է հոսպիտալացված հիվանդների բուժման համար:

Gilead Sciences, Inc.-ը դեղագործական ընկերություն է, որը գործում է ավելի քան 3 տասնամյակ: Այն գործունեություն է ծավալում ավելի քան 35 երկրում, իսկ կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայում:

Ամերիկյան Gilead Sciences ընկերությունը 3000 սրվակ Veklury (ռեմդեսիվիր) է նվիրաբերում Հայաստանին կորոնավիրուսով հիվանդների բուժման համար