Ավելի քան 100 մլն դոլար. Պիկասոյի՝ Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում ցուցադրված կտավները վաճառվել են Sotheby's-ի աճուրդում (լուսանկարներ)

12:46 • 24.10.21

Պաբլո Պիկասոյի 11 աշխատանք, որոնք ավելի քան երկու տասնամյակ գտնվում էին Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում, աճուրդի են հանվել ու վաճառվել մոտ 110 միլիոն դոլարով։ Հավաքածուն արտացոլում է 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկի ավելի քան 50 տարվա ստեղծագործական գործունեությունը, գրում է The Guardian-ը։

Sotheby's-ի աճուրդը տեղի է ունեցել շաբաթ՝ Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում և կազինոյում և կայացել է իսպանացի նկարչի ծննդյան 140-ամյակից երկու օր առաջ:

Պարբերականը նկատում է, որ Bellagio-ն միշտ հայտնի է եղել արվեստի գործերով: Այն կշարունակի ցուցադրել Պիկասոյի 12 այլ աշխատանքներ։

Աճուրդում ներկայացված էին 1973 թվականին մահացած իսպանացի նկարչի ինը կտավ և երկու կերամիկական աշխատանք:

1938 թվականի «Կինը կարմիր-նարնջագույն բերետով» կտավը, որը պատկերում է Պիկասոյի սիրելի ու մուսա Մարի-Թերեզա Վալտերին, աճուրդում ամենաբարձր գնով վաճառված (40,5 մլն դոլար) նմուշն է:

«Տղամարդն ու երեխան» և «Մարդու կիսանդրին» դիմանկարները վաճառվել են համապատասխանաբար 24,4 և 9,5 միլիոն դոլարով, իսկ ավելի փոքր կերամիկական աշխատանքը՝ «Ճաշ՝ խոտի վրա»-ն աճուրդում վաճառվել է 2,1 միլիոն դոլարով։

Գնորդների ինքնությունն անհայտ է:

Homme et Enfant was one of 11 Picassos sold at auction in Las Vegas on Saturday. It fetched $24.4m.Femme au Béret Rouge-Orange, which fetched $40.5m at the auction.La Fenêtre de Latelier La Californie, left, Buste d’Homme, centre, and Nature Morte aux Fleurs et au Compotier at the auction in Las Vegas.