Նոր Range Rover-ի կադրերն արտահոսել են համացանց՝ դրա պաշտոնական շնորհանդեսից օրեր առաջ
Մեքենայի պաշտոնական շնորհանդեսից առաջ սոցիալական ցանցում հայտնվել է նոր Range Rover ամենագնացի մասնակցությամբ տեսանյութ, որի կադրերում կարելի է տեսնել մեքենայի սրահը և բեռնախցիկի դռան կառուցվածքը, գրում է korrespondent.net-ը։
Range Rover ամենագնացի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 26-ին։ Ենթադրվում է, որ սոցցանցում հայտնված տեսանյութը պաշտոնական ներկայացման հատված է:
Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:










