Մասկը հայտարարել է, որ մտադիր է գումարը ներդնել մարդուն Մարս հասցնելու առաքելության մեջ
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը մտադիր է իր գումարը ծախսել դեպի Մարս մարդատար թռիչքի վրա։
«Իմ ծրագիրն է օգտագործել փողը՝ մարդկությանը Մարս տանելու և միտքը վառ պահելու համար», - գրել է նա հինգշաբթի Twitter-ի իր էջում։
Այսպիսով, նա արձագանքել է The Washington Post-ի լրագրող Քրիստիան Դևենպորտի հրապարակմանը, որ եթե ԱՄՆ դեմոկրատների կողմից խրախուսվող «միլիարդատերերի համար հարկ» մտցվի, Մասկի, ինչպես նաև Amazon-ի և Blue Origin-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի հարկային վճարները բավական կլինեին Մարսի վրա մարդու վայրէջքի առաքելությունը ֆինանսավորելու համար:
Չորեքշաբթի Մասկը դեմ է արտահայտվել «միլիարդատերերի հարկին»։ Twitter-ում նա ընդգծել է, որ բնակչության ամենահարուստ շերտերի համար հարկի ներդրումը չի օգնի լուծել ԱՄՆ-ի պետական պարտքի խնդիրը, որը գերազանցում է 28,9 տրիլիոն դոլարը։










