Մեծ Բրիտանիայում հռոմեական «ապշեցուցիչ» քանդակներ են հայտնաբերվել

16:59 • 29.10.21

Հնագետները հռոմեական քանդակների «ապշեցուցիչ» շարք են հայտնաբերել HS2 երկաթուղային գծի մոտակայքում: Ինչպես ներկայացնում է BBC News-ը, Բուքինգհեմշիրի լքված միջնադարյան եկեղեցում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու ամբողջական քանդակներ, ինչպես նաև երեխայի արձանի գլուխը:

Հայտնագործություններն ուղղարկվել են մասնագիտական ուսումնասիրության: Պրոֆեսոր Ռեյչլ Վուդը, որը ղեկավարել է հանգիտական թիմի աշխատանքը, հայտնել է, որ գտածոներն իսկապես հազվագյուտ են Միացյալ Թագավորության համար:

Նրա խոսքով՝ հայտնագործությունները հնագիտական մեծ արժեք ունեն և թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի բնակավայր է եղել այդ շրջանը, նախքան միջնադարյան եկեղեցու կառուցումը:

Արձաններից բացի նաև վեցանկյուն ապակյա սափոր է հայտնաբերվել, որն ամբողջական է մնացել՝ չնայած ավելի քան 1000 տարի հողմի մեջ թաղված լինելուն:

Մեծ Բրիտանիայում հռոմեական «ապշեցուցիչ» քանդակներ են հայտնաբերվել