Չինաստանը հետազոտական արբանյակ է ուղեծիր դուրս բերել  

13:03 • 05.11.21

Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Գուանմու» արբանյակային հետազոտական սարքավորումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի կենտրոնական հեռուստաալիքին:

Արձակումը տեղի է ունեցել Շանսի նահանգի Թայյուան կայանից տեղի ժամանակով 11:19-ին: Հրթիռն արձակվել է «Չանչժեն-6» հրթիռակրի օգնությամբ և ուղեծիր է դուրս եկել: Սարքավորման արձակման նպատակի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Հայտնի է, որ դա դարձել է 395-րդ արձակումը «Չանչժեն» շարքի հրթիռակիրների համար:

 

Չինաստանը հետազոտական արբանյակ է ուղեծիր դուրս բերել