ՆԱՍԱ-ն կամիկաձե-տիեզերանավ կարձակի տիեզերք

14:54 • 05.11.21

ՆԱՍԱ-ն պատաստվում է Double Asteroid Redirection Test (DART) տիեզերանվի արձակում իրականացնել, որը տիեզերքում պետք է բախվի աստղակերպի հետ:

Ինչպես հայտնում է տիեզերական գործակալությունը, փորձարկման նպատակն է պարզել՝ արդյոք ինքնակառավարվող տիեզերանավի հետ բախման հետևանքով կարող է փոխվել աստղակերպի ուղղությունը, թե ոչ:

Կամիկաձե-տիեզերանավի արձակումը տեղի կունենա նոյեմբերի վերջին: Այն պետք է բախվի «Դիմորֆ» (Dimorphos) աստղակերպին: Այն չափսերով փոքր երկնային մարմին է, որը պտտվում է առավել խոշոր աստղակերպի շուրջ:

«Դիմորֆի» տրամագիծը կազմում է մոտ 150 մետր, Երկրի համար այն վտանգ չի ներկայացնում:

ՆԱՍԱ-ն կամիկաձե-տիեզերանավ կարձակի տիեզերք