Չինաստանը Երկրի հեռավար զոնդավորման մի շարք արբանյակներ է արձակել տիեզերք

14:02 • 06.11.21

Չինաստանը շաբաթ հաջողությամբ իրականացրել է Երկրի հեռավար զոնդավորման Yaogan-35 երեք արբանյակի արձակումը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը, արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:00-ին (երևանյան 07:00) Սիչուան նահանգում գտնվող Սիչան կայանից: Արբանյակներն ուղեծիր են ուղարկվել «Չանչժեն-2Դ» (Long March-2D) հրթիռակրի օգնությամբ:

Yaogan շարքի արբանյակները նախագծվել են երկրային մակերեսի ուսումնասիրության, բերքատվության գնահատման համար: Դրանք կարող են կիրառվել տարերային աղետների հետևանքները վերացնելիս:

Չինաստանը Երկրի հեռավար զոնդավորման մի շարք արբանյակներ է արձակել տիեզերք