Տեխասում հրմշտոց է տեղի ունեցել Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ` երաժշտական փառատոնի շրջանակում. 8 մարդ է մահացել (տեսանյութ)  

11:48 • 06.11.21

Տեխասում անցկացվող Astroworld Festival երաժշտական փառատոնի ժամանակ 8 մարդ է մահացել, մի քանիսը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Houston Chronicle պարբերականին:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ողբերգության պատճառը դեռևս հստակեցված չէ, սակայն աղբյուրը հաղորդում է միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի մասին: Երկօրյա փառատոնին մասնակցելու 50 000 մարդ էր ժամանել:

Ըստ պարբերականի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ: Փառատոնի երկրորդ օրը չեղարկվել է:  

Տեխասում հրմշտոց է տեղի ունեցել Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ` երաժշտական փառատոնի շրջանակում. 8 մարդ է մահացել (տեսանյութ)