Տիեզերագնացները Երկիր վերադարձի ճանապարհին ստիպված կլինեն կրել տակդիրներ՝ SpaceX կապսուլում զուգարանի անսարքության պատճառով

13:18 • 07.11.21

Տիեզերագնացները, որոնք կիրակի կլքեն Միջազգային տիեզերակայանը, Երկիր վերադարձի ճանապարհին ստիպված կլինեն օգտագործել տակդիրներ՝ SpaceX կապսուլում զուգարանի անսարքության պատճառով։

Ինչպես գրում է The Guardian-ը, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Մեգան ՄքԱրթուրը իրավիճակը նկարագրել է որպես «ոչ օպտիմալ», բայց կառավարելի:

Նա և անձնակազմի երեք անդամներ կապսուլում կանցկացնեն 20 ժամ՝ լյուկերը փակվելու պահից մինչև երկուշաբթի առավոտյան վայրէջքը:

 



 

Տիեզերագնացները Երկիր վերադարձի ճանապարհին ստիպված կլինեն կրել տակդիրներ՝ SpaceX կապսուլում զուգարանի անսարքության պատճառով