Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է կովկասյան լեզուների միջազգային օր հաստատել  

16:34 • 13.11.21

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում կայացած համաժողովում, որը նվիրված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծման 75-ամյակին, հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են վրացի առաջնորդի վարչակազմից:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կովկասյան լեզուների ընտանիքի վրա, դա ամենափոքր լեզվական ընտանիքն է Եվրասիական մայրցամաքում, սակայն այն տասնյակ լեզուներ է ներառում: Աբխազերենը մեկն է այն լեզուներից, որը հնագույն ժամանակներից ի վեր ներկայացնում է Կովկասը: Բոլոր այդ լեզուները վրացականից բացի, գտնվում են անհետացման վտանգի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Կովկասյան լեզվաընտանիքն ավելի քան 30 լեզու է ներառում, որոնք միավորված են 4 խմբում: Լեզվաբանական խմբերում կա կարծիք այդ լեզուների հարազատության մասին:  

Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է կովկասյան լեզուների միջազգային օր հաստատել