SpaceX-ը 53 Starlink արբանյակ է ուղարկել ուղեծիր (տեսանյութեր)
Ամերիկյան SpaceX ընկերությունն այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է արձակել իր հրթիռը՝ այս անգամ ուղեծիր տեղափոխելով Starlink արբանյակների նոր խմբաքանակը. խոսքը 53 արբանյակի մասին է:
Ինչպես նշում է space.com-ը, Falcon 9 հրթիռն արձակվել է Կանավերալ հրվանդանի տիեզերական արձակման կայանից։ Սա ընկերության՝ այս տարվա 25-րդ արձակումն էր:
Շաբաթ օրվա հաջող մեկնարկով SpaceX-ը, ընդհանուր առմամբ, ուղեծիր է դուրս բերել 1844 Starlink արբանյակ (ներառյալ նախնական փորձնական տարբերակները):










