Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին հորդորել են տեղափոխվել տիեզերանավեր՝ տիեզերական աղբի և կայանի բախման վտանգի պատճառով

12:57 • 15.11.21

Թռիչքների կառավարման կենտրոնը Միջազգային տիեզերակայանի ռուս տիեզերագնացներին հրահանգել է տեղափոխվել «Սոյուզ» տիեզերանավ՝ տիեզերական աղբի հետ կայանի բախման սպառնալիքի պատճառով:

Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Երկրի հետ անձնակազմի բանակցությունները: Նման հրահանգ է ստացել նաև ամերիկյան անձնակազմը: Կայանին սպառնացող ամպի հետ բախումը սպասվում էր առավոտյան ժամերին:  

«Ռոսկոսմոս»-ից հաստատել են բախման վտանգը: Ներկայում Միջազգային տիեզերակայանում աշխատում են 65-րդ և 66-րդ գիտարշավների անձնակազմերը: Ռուսական անձնակազմից այնտեղ են գտնվում Անտոն Շկապլերովը, Պյոտր Դուբրովը:
 

Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին հորդորել են տեղափոխվել տիեզերանավեր՝ տիեզերական աղբի և կայանի բախման վտանգի պատճառով