Քեմբրիջի բառարանը «հաստատակամություն» բառն ընտրել է որպես տարվա բառ` նվիրված ՆԱՍԱ-ի մարսագնացին

17:10 • 17.11.21

Քեմբրիջի անգլերեն լեզվի բառարանը «հաստատակամություն» (perseverance) բառը համարել Է 2021 թվականի գլխավոր բառ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք կարող ենք 2021 թվականի բառ, ըստ Cambridge Dictionary-ի վարկածի, պաշտոնապես հայտարարել «հաստատակամություն» (perseverance) բառը»: Բառարանային սահմանման համաձայնէ «հաստատակամությունը» (perseverance) գոյական է, որը նշանակում Է մշտական ջանքեր՝ ուղղված ինչ-որ բանի հասնելուն, նույնիսկ երբ դա դժվար է կամ երկար ժամանակ Է պահանջում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ 2021 թվականին այդ բառի նշանակությունը բառարանում փնտրել են 243 հազար անգամ: Որոնողական հարցումների առավել մեծ ալիքը նշվել է փետրվարին, երբ NASA-ի մարսագնացը Perseverance վայրԷջք կատարեց Մարսի վրա: Cambridge Dictionary-ի հրատարակչական բաժնի մենեջեր Վենդալին Նիկոլսի կարծիքով, խմբագիրներն այդ բառը համապատասխան են համարել՝ հաշվի առնելով 2021 թվականի խնդիրները:

«Հաստատակամությունը, որը պահանջվում Է, որպեսզի մարսագնացը վայրԷջք կատարի Մարսի վրա, նաև հարկավոր է մարտահրավերներին դիմակայելու համար, որոնց մենք բախվում ենք COVID-19-ի, կլիմայական աղետների, քաղաքական անկայունության և հակամարտությունների պատճառով»,-Նիկոլսի խոսքը մեջբերում է Sky News հեռուստաալիքը:

NASA-ի նորագույն մարսագնացը Երկրից Perseverance մեկնարկեց անցյալ տարվա հուլիսին եւ փետրվարին հաջողությամբ վայրԷջք կատարեց Մարսի վրա:

Քեմբրիջի բառարանը «հաստատակամություն» բառն ընտրել է որպես տարվա բառ` նվիրված ՆԱՍԱ-ի մարսագնացին