«Հյուրասենյակ» սրահի փոխարեն, պանորամային էկրան-տանիք, մինի սառնարան և ինքնատիպ ղեկ. Hyundai-ն ցուցադրել է ֆուտորիստական էլեկտրական մոդելը (լուսանկարներ)

13:32 • 18.11.21

Հարավկորեական Hyundai ընկերությունը Լոս Անջելեսի ավտոսրահում կարևոր նորույթ է ներկայացրել՝ Ioniq 7 SEVEN անվանումն ստացած խոշոր էլեկտրական քրոսովերը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, առաջատար մոդելը դեռևս միայն ֆուտուիստական նախագիծ է: Մեքենայի սրահը նախագծված է ատմոսֆերային տրանֆորմերային ոճով, իսկ ղեկի փոխարեն խաղային վահանակ (ջոյսթիք) է նախատեսված: Ի դեպ, այն հնարավոր է հանել և միացնել ավտոպիլոտ համակարգը:

Ինչ վերաբերում է սերիական Ioniq 7 մոդելին, որը կդառնան Ioniq ենթաապրանքանիշի երրորդ մոդելը, կթողարկվի 2023 թվականից ոչ շուտ:

Արտաքինից SEVEN-ը նման է Staria մոդելին, որն արտասովոր դիզայնի շնորհիվ ստացել էր «տիեզերական» անունը:

Ձախ կողմից էլեկտրամեքենան միայն մեկ դուռ ունի, աջից՝ երկու, ի դեպ, հետևինը բացվում է շարժման ընթացքին հակառակ, ինչպես և «հյուրասենյակ-սրահ» ունեցող մյուս մեքենաների դեպքում:

Սրահի հետևի մասում տեղադրված է անկյունային բազմոց, ինչպես նաև երկու պտտվող բազկաթոռ: «Կահույքը» պատված է էկո-նյութով, որի պատրաստման համար օգտագործվել է հնդեղեգի ծառ, խսիր, խեժ և պղինձ: Գործվածքը մշակվել է հակաբակտերիալ նյութով:

Ուղևորների համար պանորամային տանիք-էկրան է նախագծվել, որն ունակ է արտացոլել տարբեր բովանդակության տեղեկատվություն: Բացի այդ, սրահում կա մինի-սառնարան և նույնիսկ կոշիկի մաքրման համար նախատեսված հարմարանք:

Մեքենան 10 տոկոսոից 80 տոկոսի լիցքավորել հնարավոր է 20 րոպեում, իսկ մեկ լիցքավորմամբ այն կարող է անցնել 480 կմ տարածություն:

«Հյուրասենյակ» սրահի փոխարեն, պանորամային էկրան-տանիք, մինի սառնարան և ինքնատիպ ղեկ. Hyundai-ն ցուցադրել է ֆուտորիստական էլեկտրական մոդելը (լուսանկարներ)