Գրեթե 3,5 ժամ. նոյեմբերի 19-ին տեղի կունենա Lուսնի՝ 21-րդ դարում ամենաերկար մասնակի խավարում (տեսանյութ)
Ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, տեղի կունենա Lուսնի մասնակի խավարում, որը կլինի 21-րդ դարում ամենաերկարը՝ գրեթե 3,5 ժամ տևողությամբ, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ դիտարժան բնական երևույթը լավագույնս տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում: Մինչդեռ այն ընդհանրապես տեսանելի չի լինի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բնակաիչների համար։
Լուսնի 97 տոկոսը կարմրավուն կդառնա խավարման ժամանակ:










