ՆԱՍԱ-ն հետաձգել է «Ջեյմս Ուեբ» աստղադիտակի արձակումը տիեզերք
Տիեզերական «Ջեյմս Ուեբ» աստղադիտակի արձակումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 22-ը՝ նախապատրաստական աշխատանքների հետ կապված իրավիճակի պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՆԱՍԱ-ի ղեկավարի տեղակալ Թոմաս Զուրբուհենը ճեպազրույցի ժամանակ:
Արձակումը նախատեսվում էր իրականացրել դեկտեմբերի 18-ին: Զուրբուհենի խոսքով՝ օրեր առաջ աստղադիտակի և օժանդակ սարքավորման ամրացման աշխատանքների ժամանակ խնդիր է տեղի ունեցել:
«Երբ աշխատում ես 10 մլրդ դոլար արժողությամբ աստղադիտակի հետ, պահպանողկանությունը նորմա է»,- ասել է ՆԱՍԱ-ի փոխղեկավարը:
Վերջինս ընդգծել է, որ աստղադիտակը պատրաստ է մեկնարկին, իսկ հետաձգումը նախազգուշական միջոցառում է հանդիսանում










